Արագ առաքում և խորհրդատվություն`

Նախամարզանքային կոմպլեքսները սպորտում մեծ տարածում ունեցող հավելումներ են, որոնք բարձրացնում են մարզումների արդյունավետությունը՝ մարզվողին հաղորդելով լրացուցիչ էներգիա և եռանդ, իսկ մարզումներից հետո օգնում են հեշտ և արագ վերականգնվել։
Սպորտային նախամարզանքային կոմպլեքսներն օգնում են, որ մարզվողը դժվար, ծանր աշխատանքային օրվա վերջում կարողանա ամողջովին տրվել մարզումներին։ Բոդիբիլդերների մեծ մասը նշում է, որ նախամարզանքային կոմպլեքսերի մշտական օգտագործումը նպաստում է նաև ավելորդ ճարպի այրմանը։

Ի՞նչ բաղադրություն ունեն նախամարզանքային կոմպլեքսները

Նախամարզանքային կոմպլեքսները միջինում պարունակում են 10-20 բաղադրիչ-հավելումներ։ Կարելի է առանձնացնել բաղադրիչների երեք հիմնական խումբ՝
• կենտրոնական նյարդային համակարգի խթանիչներ (օրինակ՝ տաուրին, կոֆեին)
• մկանային ուժն ավելացնող հավելումներ (բետա-ալանին, BCAA, կրեատին, բետաին)
• մկաններում արյան խոսքը խթանող բաղադրիչներ (ցիտրուլին և արգինին)

Որոշ դեպքերում նախամարզանքային կոմպլեքսների մեջ ներառում են մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, երբեմն տասն անգամ շատ՝ գերազանցելով օրական չափաբաժինը։ Ջրում լուծվող այս նյութերն ակտիվորեն մասնակցում են նյութափոխանակությանը` ազդելով ածխաջրերի փոխանակությանը, PUFA-ի սինթեզին և նյարդամկանային փոխանցմանը։

Ո՞ւմ համար են նախամարզանքային կոմպլեքսները

Այս սպորտային հավելումները կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր գիտակցում են դրանց ընդունման նպատակը, չունեն կոֆեինի հանդեպ գերզգայունություն և սիրտ-անոթային համակարգի խնդիրներ:

Ինչպե՞ս ընդունել եւ ինչի՞ հետ համատեղել նախամարզանքային կոմպլեքսները

Այսպիսով, փորձեցինք պատասխանել նախամարզանքային կոմպլեքսների վերաբերյալ հիմնական հարցերին: Հիշեցնենք, որ նախամարզանքային կոմպլեքսների ազդեցությունն ու ընտրությունը խիստ անհատական է, ուստի գնելուց առաջ անպայման անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: