Նուշով և բանանով կոկտեյլ իդեալական նախաճաշի համար

Նուշով և բանանով կոկտեյլը պրոտեինի, նուշի, բանանի, մածունի և վարսակի փաթիլների յուրօրինակ միքս է: Փորձի՛ր այն:
Բաղադրություն
- 1 միջին բանան
- 1 բաժակ մածուն
- 100 մլ սառը ջուր
- 30 գր աղացած կամ կտրատած նուշ
- 1 բաժակ հում վարսակի փաթիլներ
- 1 չափաբաժին պրոտեին (համը՝ ըստ ցանկության)
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Կարելի է ավելացնել ջուր, եթե նախընտրում եք ավելի ջրիկ: Ձեր կատարյալ նախաճաշը պատրաստ է:

Գետնանուշի կարագով, բանանով պրոտեինային կոկտեյլ՝ մկանային զանգված հավաքելու համար

Հիանալի պրոտեինային կոկտեյլ՝ մեծ մկանային զանգված հավաքելու համար: Բաղադրությունը ներառում է ձեր նախընտրած պրոտեինը, բանան և գետնանուշի կարագ:
Բաղադրություն
- 230 մլ կաթ
- 1 բանան
- 1 ճաշի գդալ գետնանուշի կարագ
- 2 չափաբաժին պրոտեին
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել գետնանուշի կարագ և կաթ՝ այդպիսով բարձրացնելով այս կոկտելի կալորիականությունը և սննդային արժեքը:

Կարամելով և սուրճով շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

Shake & go! Այս կոկտեյլը պատրաստելը վայրկյաններ է տևում, և սովորական պրոտեինային կոկտեյլը վերածվում է շատ ավելի յուրօրինակ կոկտեյլի: Հիանալի տարբերակ է նախաճաշի համար:
Բաղադրություն
- 2 չափաբաժին շոկոլադե պրոտեին
- 230 մլ սուրճ
- 230 մլ 2% կաթ
- 2 ճաշի գդալ կարամելային կրեմ
Պատրաստում
Պարզապես լցրեք սուրճը (սև կամ լուծվող) և կաթը շեյքերի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ կարամելային կրեմ (օրինակ Caramel Macchiato համով), 2 չափաբաժին շոկոլադե պրոտեին և թափահարեք այն մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

Վերականգնող պրոտեինային սմուզի

Պատրաստվո՞ւմ եք ակտիվ հանգստյան օրերին: Խմե՛ք այս վերականգնող սմուզին առավոտյան, որպեսզի լավ վերականգնվեք և էֆեկտիվ պարապմունք անցկացնեք հաջորդ օրը:
Բաղադրություն
- 1 չափաբաժին պրոտեին
- 2 ճաշի գդալ մածուն
- 1 բանան
- ½ բաժակ հապալաս
- 3 ելակ
- 1 բաժակ սպանախ
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 բաժակ նուշի կաթ
Բաղադրիչների այս քանակը նախատեսված է 2 բաժին սմուզիի համար:
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
1 բաժին զմուզիի ցուցանիշներ

Վարսակի փաթիլներ + բանան կաթնային միքս

Պրոտեինային կոկտեյլ բանանով, վարսակի փաթիլներով և ձեր սիրելի պրոտեինով, որը հիանալի նախաճաշ կարող է հանդիսանալ առավոտյան աշխատանքի շտապող ակտիվ ապրելակերպ վարող մարդկանց համար:
Բաղադրություն
- 230 մլ կաթ
- 1 բանան
- 1/2 բաժակ վարսակի փաթիլներ
- 2 չափաբաժին պրոտեին
- աղացած դարչին
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Բաժակի մեջ լցնելուց հետո վրան ավելացնել աղացած դարչին:

Բանանով և հատապտուղներով շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

Բանանի, ձեր սիրելի հատապտուղների և շոկոլադե պրոտեինի միքս
Բաղադրություն
- 350 մլ ջուր
- 4 սառույց
- 1 բանան
- 30 գր նախնտրելի հատապտուղներ
- 2 բաժին շոկոլադե պրոտեին
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
